Thursday, October 20, 2016
GeForce GTX 1050/1050Ti, ու ինչ է դա նշանակում մեզ համար

Երկու օր առաջ NVIDIA-ն հայտարարեց Pascal ընտանիքի նոր երկու վիդեոքարտերի թողարկման մասին՝ GTX1050 և GTX1050TI: Քարտերի լրիվ տեխնիկական նկարագրերը հասանելի են այստեղ, իսկ մենք փորձենք անցնել ամենակարևորների վրայով:
Wednesday, October 19, 2016
Թարմացում. Red Dead Redemption 2-ը հայտարարված է

Նախորդ գրառումից ընդամենը մի քանի ժամ անց Rockstar-ը հաստատեց, որ իրենք պատրաստվում են թողարկել Red Dead Redemption 2: Ինչպես ես կանխատեսել էի, գրանցվել է նաև Red Dead Online դոմենը: Հայարարված է, որ խաղը կթողարկվի 2017 թվի աշնանը՝ PS4 ու XBOX One պլատֆորմների համար: Խաղի առաջին տրեյլերը սպասվում է հինգշաբթի ժամը 20:00 արևելյան ստանդարտ ժամանակով: Մեր ժամանակով դա ուրբաթ առավոտյան ժամը 5-ն է: Չի բացառվում GTA 5-ի տարբերակով մեկ տարի անց PC պորտի թողարկումը, բայց այդ մասին Rockstar-ը դեռ լռում է:
Այնպես որ, սպասենք տրեյլերին:
Tuesday, October 18, 2016
Red Dead R*

Rockstar-ը tease է անում նոր Red Dead խաղ, դատելով իրենց վերջին երկու tweet-երից: Ես չեմ կարող ասել, քանի որ խաղերը թողարկվել են կոնսոլների վրա: Չնայած այն բանին, որ Քրիս Ռոբերտսը՝ Redemption-ի մուլտիպլեերի գլխավոր դիզայները, Twitch-ի կենդանի եթերով ասաց, որ խաղը կառուցվել է Win32 միջավայրում, ու Rockstar-ը պարզապես չի քննարկել PC-ի վրա այն օպտիմիզացնելու ու թողարկելու գաղափարը:
Ես ու Rockstar-ը իրար հետ բավականին բարդ հարաբերությունների մեջ ենք: Այս տարի LA Noire-ի PC պորտի հետ կապված խնդիրներ եղան, որոնք Steam-ում խաղի ռեյտինգը Very Positive-ից իջեցրեցին մինչև Mixed, չհաշված դրանից առաջ եղած Rockstar Social Club-ի ստեղծած խնդիրները: Հուսով եմ՝ այսօր կհասցնեմ գրել իմ, Rockstar-ի բաժանորդների սպասարկման ծառայության ու LA Noire-ի խնդիրների մելոդրամայի մասին: Բայց առայժմ անդրադառնանք նոր Red Dead-ին:
Անցնենք կանխատեսումներին: Կարծում եմ՝ արդեն այս շաբաթ տեսահոլովակ կտեսնենք, որը կներկայացնի նոր Red Dead-ն ու նրա հնարավոր թողարկման ժամկետները: Այն, բնականաբար, կօգտագործի RAGE Engine-ը, հավանաբար՝ GTA5-ի տարբերակը, փոքր լրացումներով: Եթե լինի PC տարբերակ, Rockstar-ը կպահանջի խաղի առաջին թողարկման ժամանակ այն աուտենտիֆիկացնել Rockstar Social Club-ում, սոցիալական էլեմենտներ կավելացնի խաղին, ինչպիսիք են վիճակագրություններն ու այլ մարդկանց խաղալու հետ համեմատելը («այս ամիս խաղացողները 25,000 մարդ են դրել գնացքի ռելսերի վրա» կարգի): Ես սպասում եմ նաև GTA Online-ի կարգի մուլտիպլեեր, որի միջոցով Rockstar-ը կփորձի էլ ավելի մոնետիզացնել խաղը՝ միկրոտրանզակցիաներ և այլն:
Sunday, October 9, 2016
Wasteland 3

inXile ընկերությունը (հիմնադիր Բրայան Ֆարգոն նաև լուսահոգի Black Isle-ի հիմնադիրներից էր) Wasteland 2-ը Kickstarter-ով գերհաջող ֆինանսավորելուց հետո կարծես թե չի պատրաստվում կանգ առնել: Torment - Tides of Numenera-ն թողարկման վերջին փուլերում է, հայտարարվել է Bard's Tale IV-ի մասին (երկուսն էլ ֆինանսավորվել են Kickstarter-ով), ու հիմա իրենք արդեն աշխատում են Wasteland 3-ի վրա: Ու աշխատում են ասելով՝ Fig.com պլատֆորմի միջոցով նրանք երեք օրում արդեն հավաքել են խաղի ստեղծման համար անհրաժեշտ $2.750.000 գումարը: Արդեն կան նկարներ (ու նույնիսկ գեյմփլեյի տեսահոլովակ) սպասվող խաղից, ու ինչ ես տեսա, բավականին տպավորիչ ու ատմոսֆերիկ էր:
Saturday, October 8, 2016
Steam Trading Cards FAQ. ամեն ինչ, որ դուք ցանկանում էիք իմանալ, բայց վախենում էիք հարցնել

Ի՞նչ է Steam Trading Card-ը:
Որոշ խաղեր ապահովում են Steam Trading Card-եր՝ քարտեր, որոնք խաղալու ընթացքում հայտնվում են ձեր Steam Inventory-ում: Իրենց հիմնական նպատակը համապատասխան խաղի հետ կապված badge սարքելն է: Badge-երի մասին՝ մի փոքր ուշ: Ամեն խաղից դուք կարող եք ստանալ եղած քարտերի կեսի չափով քարտեր: Որոշ քարտեր կարող են կրկնվել: Եթե ուզում եք հավաքել բոլոր քարտերը, կարող եք փոխանակել (forum) կամ ուրիշներից գնել (market) ձեզ պետքական քարտերը:
Քարտերը կարելի է նաև պարզապես վաճառել՝ ստացված գումարը կավելանա ձեր Steam Wallet-ին: Հետագայում այդ փողով կարող եք խաղեր գնել:
Քարտերը լինում են երկու տեսակի՝ սովորական ու Foil: Foil քարտերն ավելի հազվադեպ ու թանկ են, քան սովորականները:
Դասական խաղերի ֆիքսեր ժամանակակից համակարգիչների համար
Այստեղ հավաքված են ֆիքսեր տարբեր խաղերի համար, որոնք ժամանակի հետ սկսել են տառապել համատեղելիության խնդիրներից: Գրառումը լրացվելու ու թարմացվելու է: Եթե ցանկը շատ երկարի, կարող եք սեղմել CTRL+F ու փնտրել անհրաժեշտ խաղն ըստ անվան:
Friday, September 9, 2016
TF2 vs Overwatch, վերլուծություն

Որոշեցի վերջնական վերլուծություն անց կացնել ու օբյեկտիվ համեմատել Overwatch-ն ու Team Fortress 2-ը: Ֆիքսեմ, որ խաղերը համեմատվելու են իրենց ներկայիս վիճակով, ոչ թե թողարկման պահի/ապագայի պոտենցիալի տեսանկյունից: Ֆիքսեմ նաև, որ խաղերի մեջ դուք ներդրում եք ինչպես ձեր գումարը, այնպես էլ ժամանակը: Multiplayer-only խաղերը, որոնք սյուժե չունեն, ձեզ ունիկալ պատմություն չեն պատմում: Իրենք չեն պատկանում նույն կատեգորիային, ինչ ֆիլմը կամ գիրքը: Դուք խաղում եք խաղ, ստանում կոնկրետ հաճույք: Ինչքան շատ եք խաղում, այնքան ավելի եք վարպետանում ու, եթե խաղը լավն է, ավելի շատ հաճույք եք ստանում խաղալուց: Այնպես որ, դրամական ծախսից բացի շատ էական է նաև, թե ինչքանով է արդարացված ժամանակային ծախսը:
Subscribe to:
Posts (Atom)
Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.
THE ARMENIAN BACKLOG