Thursday, October 20, 2016

GeForce GTX 1050/1050Ti, ու ինչ է դա նշանակում մեզ համար

NVIDIA GeForce GTX1050Ti

Երկու օր առաջ NVIDIA-ն հայտարարեց Pascal ընտանիքի նոր երկու վիդեոքարտերի թողարկման մասին՝ GTX1050 և GTX1050TI: Քարտերի լրիվ տեխնիկական նկարագրերը հասանելի են այստեղ, իսկ մենք փորձենք անցնել ամենակարևորների վրայով:

GTX950GTX960GTX1050GTX1050TIGTX1060
CUDA Cores76810246407681152 (3 Gb)
1280 (6 Gb)
Clock1024 MHz
1188 MHz
(Boost)
1127 MHz
1178 MHz
(Boost)
1354 MHz
1455 MHz
(Boost)
1290 MHz
1392 MHz
(Boost)
1506 MHz
1708 MHz
(Boost)
Memory2Gb2Gb2Gb4Gb3Gb
6Gb
Memory Speed6.6 Gbps7 Gbps7 Gbps7 Gbps8 Gbps
Memory Interface128-bit128-bit128-bit128-bit192-bit
Memory Bandwidth105.6 Gb/s112 Gb/s112 Gb/s112 Gb/s192 Gb/s
Power Consumption90W120 W75 W75 W120 W
OutputsDL DVI-I
HDMI 2.0
3x DP 1.2
DL DVI-I
HDMI 2.0
3x DP 1.2
DL-DVI
HDMI 2.0b
3x DP 1.4
DL-DVI
HDMI 2.0b
3x DP 1.4
DL-DVI
HDMI 2.0b
3x DP 1.4
Price at Release$160$ 199$ 109$ 139$ 199 (3 Gb)
$ 249 (6 Gb)

Մենք տեսնում ենք բավականին լավ միջին խաղային դասի վիդեոքարտեր, որոնք առավելություն ունեն նույնիսկ Maxwell ընտանիքի GTX960-ի նկատմամբ (նամանավանդ GTX1050Ti-ն իր 4Gb հիշողությամբ), բայց ավելի ցածր գին ունեն, քան նույնիսկ GTX950-ը թողարկման պահին: Քարտերի առավելություններից մեկը հոսանքի փոքր ծախսն է՝ քարտերը աշխատում են նույնիսկ 300W փոքր հզորության սնուցման սարքերի հետ ու լրացուցիչ միացում չեն պահանջում (PCI Express պորտերը թույլ են տալիս միայն 75W հզորություն ուղղակի մայրական սալիկից ստանալ՝ հենց սրանով էին պայմանավորված Radeon RX480-ի առաջացրած խնդիրները): Բնականաբար, եթե օգտվում եք VGA մուտքով հին մոնիտորից, այս քարտերին միանալու համար ձեզ պետք կլինի VGA->DVI ադապտեր: NVIDIA-ն պնդում է, որ Overwatch, GTA5, Gears of War 4 խաղերում GTX1050Ti վիդեոքարտը գրեթե 2 անգամ ավելի լավ արդյունք է տալիս, քան GTX750Ti-ը:

Ավելի մանրամասն քարտերը կկարողանամ գնահատել երբ ձեռքս ընկնեն, բայց, NVIDIA-ի տված ինֆորմացիայից դատելով, 1050/1050Ti քարտերը տալու են շատ լավ գին/որակ հարաբերակցություն, եթե դուք պատրաստ եք հրաժարվել վերջին սերնդի խաղերի Ultra կարգավորումներից, VR-ից ու մնացած հաճելի մանրուքներից:

NVIDIA GeForce 1050Ti տեսաքարտը հասանելի կլինի հոկտեմբերի 25-ին, իսկ GTX 1050-ը՝ «նոյեմբերի 8-ին կամ ավելի վաղ»:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan