NVIDIA-ն թողարկել է GeForce տեսաքարտերի նոր 375.57 դրայվերներ GeForce 400, 500, 600, 700, 900 ու GeForce 10 ընտանիքների սարքերի համար: Դրայվերներն ապահովում են օպտիմիզացիա Battlefield 1, Titanfall 2 ու Civilization VI խաղերի համար, ինչպես նաև VR-օպտիմիզացիա Eagle Flight ու Serious Sam VR: The Last Hope խաղերի համար: 375.57-ը նաև ներառում է 3D Vision, Sli պրոֆիլներ բազմաթիվ խաղերի համար, բագերի ուղղումներ (օրինակ՝ Mirror's Edge Catalyst-ի Ansel UI-ի վրա թարթելու ու Overwatch-ի decal-ների փչանալու խնդիրները): Առավել մանրամասն 375.57 թարմացման մասին կարող եք կարդալ այստեղ:
Showing posts with label NVIDIA. Show all posts
Showing posts with label NVIDIA. Show all posts
Saturday, October 22, 2016
Friday, October 21, 2016
Nintendo Switch մաս երկրորդ

Այսօր՝ Nintendo Switch-ի թողարկման հաջորդ օրը, արդեն կարող ենք պատասխանել նոր կոնսոլի հետ կապված որոշ հարցերի: Նախ կգովեմ Switch-ի մարկետինգը: Ի տարբերություն Wii U-ի, երբ հայտարարման պահին գեյմերները պատկերացում չունեին, թե ինչ է այն՝ պլանշետ-կոնտրոլլեր Wii-ի համար, պորտատիվ կոնսոլ, թե առանձին սարք, այս դեպքում Nintendo-ն կարողացավ մի տեսահոլովակով ցույց տալ իր սարքի բնութագրիչ գծերը:
Հիմա վատ նորություն՝ թեև Bethesda-ն հաստատել է իր համագործակցությունը Nintendo-ի հետ (ինչպես շատ ուրիշ խոշոր խաղային ընկերություններ՝ EA, Activision և այլն), տեսահոլովակում Skyrim-ի ցուցադրումը դեռ չի նշանակում, որ Skyrim-ը թողարկվելու է Nintendo Switch-ի վրա: Տեսահոլովակը նպատակ ուներ ցույց տալ, թե ինչպես Skyrim-ը կխաղացվեր Switch-ի վրա:
Thursday, October 20, 2016
GeForce GTX 1050/1050Ti, ու ինչ է դա նշանակում մեզ համար

Երկու օր առաջ NVIDIA-ն հայտարարեց Pascal ընտանիքի նոր երկու վիդեոքարտերի թողարկման մասին՝ GTX1050 և GTX1050TI: Քարտերի լրիվ տեխնիկական նկարագրերը հասանելի են այստեղ, իսկ մենք փորձենք անցնել ամենակարևորների վրայով:
Subscribe to:
Posts (Atom)
Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.
THE ARMENIAN BACKLOG