Friday, October 21, 2016

Nintendo Switch մաս երկրորդ

Nintendo Switch

Այսօր՝ Nintendo Switch-ի թողարկման հաջորդ օրը, արդեն կարող ենք պատասխանել նոր կոնսոլի հետ կապված որոշ հարցերի: Նախ կգովեմ Switch-ի մարկետինգը: Ի տարբերություն Wii U-ի, երբ հայտարարման պահին գեյմերները պատկերացում չունեին, թե ինչ է այն՝ պլանշետ-կոնտրոլլեր Wii-ի համար, պորտատիվ կոնսոլ, թե առանձին սարք, այս դեպքում Nintendo-ն կարողացավ մի տեսահոլովակով ցույց տալ իր սարքի բնութագրիչ գծերը:

Հիմա վատ նորություն՝ թեև Bethesda-ն հաստատել է իր համագործակցությունը Nintendo-ի հետ (ինչպես շատ ուրիշ խոշոր խաղային ընկերություններ՝ EA, Activision և այլն), տեսահոլովակում Skyrim-ի ցուցադրումը դեռ չի նշանակում, որ Skyrim-ը թողարկվելու է Nintendo Switch-ի վրա: Տեսահոլովակը նպատակ ուներ ցույց տալ, թե ինչպես Skyrim-ը կխաղացվեր Switch-ի վրա:

Իսկ հիմա՝ նորից լավ նորություն:




Ինչպես տեսնում եք, թե՛ Unreal Engine 4-ը, թե՛ Unity3D-ն ստանալու են Nintendo Switch-ի ապահովում որպես պլատֆորմ, ինչն անհամեմատ հեշտացնում է նոր սերնդի ինդի խաղերի մուտքը Nintendo-ի էկոհամակարգ: Ահա համագործակցությունների ցանկի մի մասը.


Չնայած պաշտոնական տեխնիկական բնութագրերը դեռ հայտնի չեն, որոշ տվյալներ արդեն հրապարակվել են: Ինչպես հայտնում է NVIDIA-ի պաշտոնական բլոգը, Nintendo Switch-ի հիմքը Pascal ճարտարապետությամբ աշխատող հատուկ Nintendo-ի համար կառուցված Tegra չիպն է (որը սովորական դեպքերում, չնայած CUDA ճարտարապետության վրա հիմնված լինելուն, էմուլյացիա է անում ARM ճարտարապետությունը): Switch-ն օգտագործում է նոր NVN API-ն, որն, ըստ NVIDIA-ի, օգնում է ավելի լիարժեք ու օպտիմալ օգտագործել կոնսոլի հնարավորությունները: Առաջին NVIDIA Shield-ի ու Shield Tablet-ի օրինակի վրա արդեն գիտենք, թե ինչի է ընդունակ Tegra չիպը (ընդհուպ մինչև 4K տեսանյութերի վերարտադրում), բայց դժվար էր պատկերացնել այն լիարժեք ժամանակակից կոնսոլային խաղեր խաղալիս: Ինչևէ, միանգամից հիշում եմ նաև Shield-ի ամենաբացասական գիծը՝ թողարկման պահին չարդարացված բարձր գինը: Թեև Shield Tablet-ը իր գնային կատեգորիայի մեջ ամենալավ Android պլանշետներից էր:

Անդրադառնալով ստացիոնար ռեժիմին, NINTENDO-ն պարզաբանել է, որ դոկը չի հանդիսանում կոնսոլի լիարժեք մասը՝ այն միայն հեռուստացույցին միանալու ու կոնսոլը լիցքավորելու համար է: Սա մի կողմից տխրեցնում է՝ դժվար կլինի ավելի բարձր գրաֆիկական ունակություններ սպասել ստացիոնար ռեժիմից (4K և այլն), բայց մյուս կողմից ասում է մեզ, որ կոնսոլը պորտատիվ վիճակում լիարժեք ֆունկցիոնալ է:

Սպասենք նորությունների: Կարծում եմ՝ NINTENDO-ն, հաշվի առնելով, որ սարքի թողարկմանը 6 ամսից մի քիչ ավել է մնացել, շուտով կհրապարակի Nintendo Shield-ի տեխնիկական բնութագրերն ու կանդրադառնա առաջացած հարցերին:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan