Tuesday, October 18, 2016

Red Dead R*

Red Dead Redemption

Rockstar-ը tease է անում նոր Red Dead խաղ, դատելով իրենց վերջին երկու tweet-երից: Ես չեմ կարող ասել, քանի որ խաղերը թողարկվել են կոնսոլների վրա: Չնայած այն բանին, որ Քրիս Ռոբերտսը՝ Redemption-ի մուլտիպլեերի գլխավոր դիզայները, Twitch-ի կենդանի եթերով ասաց, որ խաղը կառուցվել է Win32 միջավայրում, ու Rockstar-ը պարզապես չի քննարկել PC-ի վրա այն օպտիմիզացնելու ու թողարկելու գաղափարը:

Ես ու Rockstar-ը իրար հետ բավականին բարդ հարաբերությունների մեջ ենք: Այս տարի LA Noire-ի PC պորտի հետ կապված խնդիրներ եղան, որոնք Steam-ում խաղի ռեյտինգը Very Positive-ից իջեցրեցին մինչև Mixed, չհաշված դրանից առաջ եղած Rockstar Social Club-ի ստեղծած խնդիրները: Հուսով եմ՝ այսօր կհասցնեմ գրել իմ, Rockstar-ի բաժանորդների սպասարկման ծառայության ու LA Noire-ի խնդիրների մելոդրամայի մասին: Բայց առայժմ անդրադառնանք նոր Red Dead-ին:

Անցնենք կանխատեսումներին: Կարծում եմ՝ արդեն այս շաբաթ տեսահոլովակ կտեսնենք, որը կներկայացնի նոր Red Dead-ն ու նրա հնարավոր թողարկման ժամկետները: Այն, բնականաբար, կօգտագործի RAGE Engine-ը, հավանաբար՝ GTA5-ի տարբերակը, փոքր լրացումներով: Եթե լինի PC տարբերակ, Rockstar-ը կպահանջի խաղի առաջին թողարկման ժամանակ այն աուտենտիֆիկացնել Rockstar Social Club-ում, սոցիալական էլեմենտներ կավելացնի խաղին, ինչպիսիք են վիճակագրություններն ու այլ մարդկանց խաղալու հետ համեմատելը («այս ամիս խաղացողները 25,000 մարդ են դրել գնացքի ռելսերի վրա» կարգի): Ես սպասում եմ նաև GTA Online-ի կարգի մուլտիպլեեր, որի միջոցով Rockstar-ը կփորձի էլ ավելի մոնետիզացնել խաղը՝ միկրոտրանզակցիաներ և այլն:


Սխալ մի հասկացեք ինձ՝ ես բնավ չեմ համարում Red Dead Redemption-ը վատ խաղ: Ես այն պարզապես չեմ խաղացել, քանի որ այն էքսկլյուզիվ էր կոնսոլների համար: Տեսածից դատելով՝ այն վերջին սերնդում բավականին տիպիկ դարձած Action Adventure-Third Person Shooter-և այլն խառը ժանրի ներկայացուցիչ է՝ LA Noire, GTA V, Batman: Arkham Series, Assassin's Creed Series, WATCH_DOG, Mafia 3 ու շատ այլ նման խաղեր: Այսպիսի խաղերը հարմար է թողարկել կոնսոլների վրա, իրենք մեծ ռիսկ ու գեյմփլեյի հղկման մեծ աշխատանք չեն պահանջում: Նոր Red Dead-ը, հավանաբար, կշարունակի լինել նույն ավանդության կրող:

Այնպես որ, խաղը կարող են փրկել սյուժեն, գրաֆիկան, մթնոլորտն ու սաունդտրեկը:

Սպասենք նորությունների:

Rockstar Games-ի Twitter-ը հասանելի է այստեղ. @RockstarGames:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan