Saturday, October 8, 2016

Steam Trading Cards FAQ. ամեն ինչ, որ դուք ցանկանում էիք իմանալ, բայց վախենում էիք հարցնել


Ի՞նչ է Steam Trading Card-ը:

Որոշ խաղեր ապահովում են Steam Trading Card-եր՝ քարտեր, որոնք խաղալու ընթացքում հայտնվում են ձեր Steam Inventory-ում: Իրենց հիմնական նպատակը համապատասխան խաղի հետ կապված badge սարքելն է: Badge-երի մասին՝ մի փոքր ուշ: Ամեն խաղից դուք կարող եք ստանալ եղած քարտերի կեսի չափով քարտեր: Որոշ քարտեր կարող են կրկնվել: Եթե ուզում եք հավաքել բոլոր քարտերը, կարող եք փոխանակել (forum) կամ ուրիշներից գնել (market) ձեզ պետքական քարտերը:

Քարտերը կարելի է նաև պարզապես վաճառել՝ ստացված գումարը կավելանա ձեր Steam Wallet-ին: Հետագայում այդ փողով կարող եք խաղեր գնել:

Քարտերը լինում են երկու տեսակի՝ սովորական ու Foil: Foil քարտերն ավելի հազվադեպ ու թանկ են, քան սովորականները:

Ինչ է badge-ը:

Badge-ը փոքրիկ նկար է, որն ավելանում է ձեր Steam-ի պրոֆիլի badge-երի էջին: Badge-երի մի մասը կարող եք ստանալ Steam-ում կոնկրետ գործողություններ անելով՝ խաղեր հավաքելով, մասնակցելով sale-երի հետ կապված իրադարձություններին, կախված ձեր Steam-ի պրոֆիլի տարիքից և այլն:

Մնացած badge-երը պետք է սարքել (craft անել) հավաքելով ձեր ունեցած ինչ-որ խաղի բոլոր trading card-երը: Արդյունքում կստանաք +100 experience ձեր պրոֆիլի համար, emoticon չատի համար ու պրոֆիլի background՝ կապված այդ խաղի հետ:

Craft or sell?

Բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ վաճառե՞լ քարտերը, թե՞ badge սարքել: Եթե ցանկանում եք ձեր պրոֆիլը սիրունացնել, craft անել: Եթե ցանկանում եք ձեր wallet-ին փող ավելացնել (ես երևի մի $20-ի չափ աշխատել եմ մենակ Trading Card-երի հաշվին, իսկ Holiday Sale-երին դա լուրջ փող է), վաճառեք:

Ես ունեմ լիքը խաղեր, որոնք card drop-եր ունեն, բայց ալարում եմ բոլորը խաղալ քարտերը հավաքելու համար: Ի՞նչ անեմ:

Օ իմ ծույլ բարեկամ: Այս open source ծրագիրը նախատեսված է քեզ համար: Այն չի գողանա քո Steam Account-ը, քեզ ban չի անի խաղերից, ու կարիք չկա նույնիսկ խաղերը քաշել:


Պարզապես միացրած ես թողնում ու քարտերը կախարդական կերպով հայտնվում են քո Steam Inventory-ում:

Steam-ն ինձ թույլ չի տալիս Market-ից օգտվել ու քարտերս ծախել:

Steam Community Market-ից (այն նույնը չի, ինչ Steam Shop-ը, ու Market-ում դուք առևտուր եք անում այլ user-ներից) կարող եք օգտվել միայն եթե վերջին 12 ամսվա ընթացքում խաղ եք գնել Steam Shop-ից:

Ես քարտը վաճառել եմ 6 ցենտով, բայց իմ Wallet-ին ավելացել է 4 ցենտ:

Community Market-ում առևտրի դեպքում փողի որոշ մասը մնում է Steam-ին, էժան բաների համար՝ 2 ցենտ, թանկերի դեպքում ավելանում է: Վաճառելուց աջ կողմում գրված է վաճառքի գինը, ձախում՝ թե դրանից ինչքան ես ստանալու դու:

Ես պատահաբար սխալ քարտ եմ վաճառել: Կարո՞ղ եմ վերադարձնել:

Մմմ... nope? Ցանկացած առևտուր Steam Community Market-ում վերջնական է: Նույնը վերաբերում է craft արած badge-երին: Եթե քարտերն օգտագործել եք badge սարքելու համար, իրենց հնարավոր չի վերադարձնել:

Ի՞նչ է booster pack-ը, և ինչի՞ հետ այն ուտել:

Բոլոր drop-ները ստանալուց հետո կարող ես booster pack ստանալ: Դրա համար պետք է շաբաթից ավել չբացակայել Steam-ից: Booster pack-երը գալիս են անսպասելի ու հազվադեպ, ինչպես ընկերուհու ամսականները, բայց պարունակում են դրա ուրախությունն ու չեն պարունակում աբլոմը: Իրենք պարունակում են երեք պատահահական քարտ: Իրենց կարելի է բացել ու քարտերը վաճառել առանձին, կամ վաճառել միանգամից: Որն է ձեռնտու տարբերակ՝ հաշվեք ինքնուրույն:

Վերջին նշում

Եթե նայեք իմ Steam Library-ն, այնտեղ լիքը խաղեր կան, որոնք ես դժվար թե երբևէ խաղամ: Այդ խաղերը ես մեծ մասամբ ստացել եմ անվճար՝ միայն trading card-երի համար: Թե ինչպես ձրի խաղեր ստանալ՝ հաջորդ FAQ-ում:


Լրացուցիչ կարդալու բաներ

Steam Trading Cards on Steam Community - http://steamcommunity.com/tradingcards
Steam Trading Cards Wiki - http://steamtradingcards.wikia.com/
How to make money from Steam Trading Cards (PC Gamer) - http://www.pcgamer.com/how-to-make-money-from-steam-trading-cards/
Trading Card-երի կոմպլեկտների գների գործիք - http://steam.tools/cards/
Եթե վերևում բաց թողեցիք` Idle Master - http://www.steamidlemaster.com/

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan