Saturday, October 8, 2016

Դասական խաղերի ֆիքսեր ժամանակակից համակարգիչների համար

fixes
Այստեղ հավաքված են ֆիքսեր տարբեր խաղերի համար, որոնք ժամանակի հետ սկսել են տառապել համատեղելիության խնդիրներից: Գրառումը լրացվելու ու թարմացվելու է: Եթե ցանկը շատ երկարի, կարող եք սեղմել CTRL+F ու փնտրել անհրաժեշտ խաղն ըստ անվան:

Max Payne

Max Payne 1

  • Խնդիրը. Windows Vista/7/8/10 օպերացիոն համակարգերում կոմիքսների ու վիդեոների մեջ չի աշխատում ձայնը
  • Պատճառը. ձայնի կոդեկի բացակայություն
  • Ֆիքսը. -Ultimate Max Payne(1) Vista/Win7 Sound Fix-
  • Աշխատում է խաղի Steam տարբերակի հետ, պարզապես անջատեք խաղի թարմացումները

Vampire the Masquerade: Bloodlines

Vampire the Masquerade Bloodlines

  • Խնդիրը. լիքը բագեր, որոնք խաղը կարող են անանցանելի դարձնել, անկախ համակարգչից
  • Պատճառը. դևելոպերները քիչ ժամանակ ունեին ու Troika Games-ը փակվեց խաղի թողարկումից գրեթե անմիջապես հետո
  • Ֆիքսը. VTMB Unofficial Patch
  • Լրացուցիչ նշումներ. դուք կարող եք տեղադրել ստանդարտ պատչը (ուղղել բագերը) կամ լրացուցիչ +պատչը, որը պարունակում է community-ի կողմից հղկումներ ու խաղի կիսատ թողած, անհասանելի մասերի վերականգնում
  • Աշխատում է խաղի Steam տարբերակի հետ, պարզապես անջատեք խաղի թարմացումները

Devil May Cry 3

Devil May Cry 3 Special Edition

  • Խնդիրը. կոնտրոլերի ու performance-ի խնդիրներ, որոնք խաղը սարսափելի են դարձնում PC-ի վրա
  • Պատճառը. PC-ի պորտը ստեղծողների ձեռքերը սխալ տեղից էին աճում
  • Ֆիքսը. DMC3 Style Switcher
  • Աշխատում է խաղի Steam տարբերակի հետ, պարզապես անջատեք խաղի թարմացումները

Thief

Thief Gold/Thief 2


  • Խնդիրը. տեսահոլովակներում ձայն չկա Windows Vista/7/8/10 օպերացիոն համակարգերում
  • Պատճառը. ձայնի կոդեկի բացակայություն
  • Ֆիքսը. փոխանակել cutscene-ների ֆայլերը կոնվերտացվածներով, հասանելի են այստեղ
  • Աշխատում է խաղի Steam տարբերակի հետ, պարզապես անջատեք խաղի թարմացումները

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan