Showing posts with label RPG. Show all posts
Showing posts with label RPG. Show all posts

Saturday, October 22, 2016

Wasteland 3-ի ֆինանսավորումն անցել է $3 միլիոնից

Wasteland 3

Wasteland 3-ը, որի մասին մենք արդեն գրել ենք, միայն Fig պլատֆորմով կարողացել է $3 միլիոնից ավել ֆինանսավորում ստանալ:


Եթե տեղյակ եք crowdfounding-ի մոդելից, խաղը ստեղծողները նշում են, թե ինչքան գումար է իրենց պետք խաղը սարքելու համար: Նրանք նաև նշում են stretch goal-ներ՝ եթե ֆինանսավորումը գերազանցի անհրաժեշտ գումարը, խաղի մեջ լրացուցիչ պարունակություն կավելացվի:

TES V Skyrim Special Edition, նոր տրեյլեր

The Elder Scrolls V Skyrim Special Edition

Bethesda Softworks-ը հրապարակել է The Elder Scrolls V Skyrim: Special Edition-ի երկրորդ տրեյլերը.


Այս գրառումը գրելու պահին Skyrim Special Edition-ի թողարկմանը մնացել է մոտ 5 օր, 22 ժամ: Տրեյլերը ևս մեկ անգամ ցուցադրում է հին ու նոր սերնդի կոնսոլների վրա Skyrim-ի գրաֆիկայի տարբերությունները: Իհարկե, PC-ի վրա խաղացողների զգալի մասը մոդերի շնորհիվ վաղուց սովորել է շրջանցել խաղի գրաֆիկական սահմանափակումները, բայց տրեյլերն իրոք տպավորիչ է:

Հիշեցնեմ, որ PC-ի վրա The Elder Scrolls Skyrim: Legendary Edition կամ սովորական Skyrim-ը բոլոր DLC-ներով ունեցողները Special Edition-ը կստանան անվճար: Այն հասանելի կլինի նաև PS4 և XBOX One կոնսոլների վրա ու կարժենա լիարժեք $60:

Sunday, October 9, 2016

Wasteland 3

Wasteland 3 concept art

inXile ընկերությունը (հիմնադիր Բրայան Ֆարգոն նաև լուսահոգի Black Isle-ի հիմնադիրներից էր) Wasteland 2-ը Kickstarter-ով գերհաջող ֆինանսավորելուց հետո կարծես թե չի պատրաստվում կանգ առնել: Torment - Tides of Numenera-ն թողարկման վերջին փուլերում է, հայտարարվել է Bard's Tale IV-ի մասին (երկուսն էլ ֆինանսավորվել են Kickstarter-ով), ու հիմա իրենք արդեն աշխատում են Wasteland 3-ի վրա: Ու աշխատում են ասելով՝ Fig.com պլատֆորմի միջոցով նրանք երեք օրում արդեն հավաքել են խաղի ստեղծման համար անհրաժեշտ $2.750.000 գումարը: Արդեն կան նկարներ (ու նույնիսկ գեյմփլեյի տեսահոլովակ) սպասվող խաղից, ու ինչ ես տեսա, բավականին տպավորիչ ու ատմոսֆերիկ էր:
Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan