Showing posts with label խաղեր. Show all posts
Showing posts with label խաղեր. Show all posts

Saturday, November 5, 2016

Giveaway - ավարտված է

The Armenian Backlog-ը աշնան վերջի առթիվ կազմակերպում է giveaway՝ ձրի խաղ նվիրել: Առաջին տեղը հաղթողը կստանա Company of Heroes խաղը՝ THQ-ի թողարկած VGX ու Satellite մրցանակների հաղթող ստրատեգիան: Երկրորդ տեղը հաղթողը կստանա Pressure խաղը՝ հումորային shoot-em-up-ի ու racing-ի խառնուրդ: Մասնակցելու համար մեկնաբանություն թողեք այս գրառման տակ (միայն մեկ մեկնաբանություն, հակառակ դեպքում ավտոմատ մրցույթից դուրս կհայտարարվեք): Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ երեք օրվա ընթացքում: Խաղերը տեղադրելու ու խաղալու համար անհրաժեշտ է ունենալ Steam-ի բաժանորդագրություն:

Հաջողություն եմ մաղթում:

Ավարտված է. ամեն մեկնաբանողին հատկացվել է համար (1-ից 9, վերևից ներքև), հետո Random.org ծառայության միջոցով տաս պատահական թիվ են գեներացվել: Թվերն են՝ 4, 8, 5, 8, 2, 4, 3, 4, 1, 4:

Առաջին տեղը հաղթել է #4 համարը ստացած մասնակիցը: Երկրորդը՝ #8 համարը ստացածը: Ահա թվերի հաջորդականությունն ու timestamp-ը.


Հայկ ու Հրաչ, շնորհավորանքներս: Ես ձեզ հետ կկապվեմ:

Monday, October 24, 2016

Խաղերի էմուլյացիա PC և Android համակարգերի վրա


2000-ականների առաջին կեսին Հայաստանի գեյմերների շրջանում էմուլյատորները բավականին պոպուլյար էին, որովհետև «կոմպյուտերանոցների» ժամանակաշրջանն ավարտվել էր, իսկ կոնսոլներ ոչ բոլորն ունեին: Դրան ավելացնենք որոշ դասական կոնսոլների արտադրությունից դուրս գալը (օրինակ՝ SNES, Sega Genesis), և այդ կոնսոլների վրա արտակարգ խաղերի առկայությունը (օրինակ՝ Final Fantasy VI): Չնայած վերջին շրջանում դասական խաղերի վերակենդանացմանն ուղղված միտումներին (remaster-ների ու պաշտոնական էմուլյատորների միջոցով), իրենց զգալի մասը դեռ հասանելի է կամ օրիգինալ կոնսոլների ու կարտրիջների/սկավառակների, կամ էմուլյատորների միջոցով:

Այստեղ ես ինֆորմացիա կտեղադրեմ աշխատող, նորմալ էմուլյատորների մասին ինչպես PC-ների, այնպես էլ Android սարքերի վրա (որովհետև, անձնական փորձից եմ ասում, Playstation 1-ի ու SNES-ի խաղեր Amazon Fire HD-ի վրա խաղալը մաքուր երջանկություն է): Չեն տեղադրվի ներկայումս արտադրվող/վաճառվող սարքերի էմուլյատորներ (ինչպիսին է Wii U-ն)՝ այդ սարքերի վաճառքին չխանգարելու ու խաղերի piracy-ին չնպաստելու նպատակով: Չեն տեղադրվի նաև խաղերի/սարքերի բիոսների հղումներ, քանի որ դա ապօրինի է: Կարծում եմ՝ դուք այդ հարցում ինքնուրույն կկողմնորոշվեք: Ցանկը, բնականաբար, ժամանակի հետ կընդլայնվի ու կլրացվի:

Saturday, October 22, 2016

Scream Fortress VIII-ը սկսել է

Scream Fortress VIII
Team Fortress 2 խաղացողները կարող են ուրախանալ՝ այս տարի էլ իրենց սպասում է Scream Fortress իրադարձությունը՝ հատուկ կոսմետիկ drop-երով, Scream Fortress խաղային ռեժիմով ու դասական քարտեզներով, երեք նոր Հելոուինի թեմայով քարտեզներով, նոր պայմանագրերով, որոնք իրականացնելու դեպքում կարող եք drop-եր ստանալ, և այլն: Այլ կերպ ասած՝ նորից եկել է MEDIC!!! գոռալու ժամանակը: Առավել մանրամասն Scream Fortress VIII-ի մասին կարող եք կարդալ TF2-ի պաշտոնական կայքում:
Team Fortress 2-ը Steam-ի միջոցով Windows, OSX, Linux համակարգերի համար 
 անվճար հասանելի է այստեղ:

TES V Skyrim Special Edition, նոր տրեյլեր

The Elder Scrolls V Skyrim Special Edition

Bethesda Softworks-ը հրապարակել է The Elder Scrolls V Skyrim: Special Edition-ի երկրորդ տրեյլերը.


Այս գրառումը գրելու պահին Skyrim Special Edition-ի թողարկմանը մնացել է մոտ 5 օր, 22 ժամ: Տրեյլերը ևս մեկ անգամ ցուցադրում է հին ու նոր սերնդի կոնսոլների վրա Skyrim-ի գրաֆիկայի տարբերությունները: Իհարկե, PC-ի վրա խաղացողների զգալի մասը մոդերի շնորհիվ վաղուց սովորել է շրջանցել խաղի գրաֆիկական սահմանափակումները, բայց տրեյլերն իրոք տպավորիչ է:

Հիշեցնեմ, որ PC-ի վրա The Elder Scrolls Skyrim: Legendary Edition կամ սովորական Skyrim-ը բոլոր DLC-ներով ունեցողները Special Edition-ը կստանան անվճար: Այն հասանելի կլինի նաև PS4 և XBOX One կոնսոլների վրա ու կարժենա լիարժեք $60:

Wednesday, October 19, 2016

Թարմացում. Red Dead Redemption 2-ը հայտարարված է

Red Dead Redemption

Նախորդ գրառումից ընդամենը մի քանի ժամ անց Rockstar-ը հաստատեց, որ իրենք պատրաստվում են թողարկել Red Dead Redemption 2: Ինչպես ես կանխատեսել էի, գրանցվել է նաև Red Dead Online դոմենը: Հայարարված է, որ խաղը կթողարկվի 2017 թվի աշնանը՝ PS4 ու XBOX One պլատֆորմների համար: Խաղի առաջին տրեյլերը սպասվում է հինգշաբթի ժամը 20:00 արևելյան ստանդարտ ժամանակով: Մեր ժամանակով դա ուրբաթ առավոտյան ժամը 5-ն է: Չի բացառվում GTA 5-ի տարբերակով մեկ տարի անց PC պորտի թողարկումը, բայց այդ մասին Rockstar-ը դեռ լռում է:

Այնպես որ, սպասենք տրեյլերին:

Friday, September 9, 2016

TF2 vs Overwatch, վերլուծություն

TF2 vs Overwatch

Որոշեցի վերջնական վերլուծություն անց կացնել ու օբյեկտիվ համեմատել Overwatch-ն ու Team Fortress 2-ը: Ֆիքսեմ, որ խաղերը համեմատվելու են իրենց ներկայիս վիճակով, ոչ թե թողարկման պահի/ապագայի պոտենցիալի տեսանկյունից: Ֆիքսեմ նաև, որ խաղերի մեջ դուք ներդրում եք ինչպես ձեր գումարը, այնպես էլ ժամանակը: Multiplayer-only խաղերը, որոնք սյուժե չունեն, ձեզ ունիկալ պատմություն չեն պատմում: Իրենք չեն պատկանում նույն կատեգորիային, ինչ ֆիլմը կամ գիրքը: Դուք խաղում եք խաղ, ստանում կոնկրետ հաճույք: Ինչքան շատ եք խաղում, այնքան ավելի եք վարպետանում ու, եթե խաղը լավն է, ավելի շատ հաճույք եք ստանում խաղալուց: Այնպես որ, դրամական ծախսից բացի շատ էական է նաև, թե ինչքանով է արդարացված ժամանակային ծախսը:
Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan