Monday, October 24, 2016

Խաղերի էմուլյացիա PC և Android համակարգերի վրա


2000-ականների առաջին կեսին Հայաստանի գեյմերների շրջանում էմուլյատորները բավականին պոպուլյար էին, որովհետև «կոմպյուտերանոցների» ժամանակաշրջանն ավարտվել էր, իսկ կոնսոլներ ոչ բոլորն ունեին: Դրան ավելացնենք որոշ դասական կոնսոլների արտադրությունից դուրս գալը (օրինակ՝ SNES, Sega Genesis), և այդ կոնսոլների վրա արտակարգ խաղերի առկայությունը (օրինակ՝ Final Fantasy VI): Չնայած վերջին շրջանում դասական խաղերի վերակենդանացմանն ուղղված միտումներին (remaster-ների ու պաշտոնական էմուլյատորների միջոցով), իրենց զգալի մասը դեռ հասանելի է կամ օրիգինալ կոնսոլների ու կարտրիջների/սկավառակների, կամ էմուլյատորների միջոցով:

Այստեղ ես ինֆորմացիա կտեղադրեմ աշխատող, նորմալ էմուլյատորների մասին ինչպես PC-ների, այնպես էլ Android սարքերի վրա (որովհետև, անձնական փորձից եմ ասում, Playstation 1-ի ու SNES-ի խաղեր Amazon Fire HD-ի վրա խաղալը մաքուր երջանկություն է): Չեն տեղադրվի ներկայումս արտադրվող/վաճառվող սարքերի էմուլյատորներ (ինչպիսին է Wii U-ն)՝ այդ սարքերի վաճառքին չխանգարելու ու խաղերի piracy-ին չնպաստելու նպատակով: Չեն տեղադրվի նաև խաղերի/սարքերի բիոսների հղումներ, քանի որ դա ապօրինի է: Կարծում եմ՝ դուք այդ հարցում ինքնուրույն կկողմնորոշվեք: Ցանկը, բնականաբար, ժամանակի հետ կընդլայնվի ու կլրացվի:

Էմուլյատորների մեծ մասի հետ աշխատելու համար պետք է ընդամենը.

  • քաշել ու տեղադրել էմուլյատորը
  • քաշել համապատասխան խաղի ROM-ը
  • բացել էմուլյատորը
  • էմուլյատորի միջից բացել քաշած ROM-ը

ROM-եր քաշելիս դուք կարող եք հանդիպել նույն խաղի լիքը տարբերակների: Դրանք տարբերվում են իրենց տարածաշրջանով, լեզվով, թարգմանության որակով, բագերի քանակով, և այլն: Մի մասը կարող է ընդհանրապես չաշխատել ձեր էմուլյատորի վրա: Այնպես որ, նամանավանդ  NES/SNES/Genesis խաղերի դեպքում, ավելի լավ կլինի քաշել խաղի մի քանի տարբերակ ու փորձելով գտնել ձեզ համար ամենալավ աշխատողը: Էմուլյատորների մի մասը կարող են պահանջել նաև օրիգինալ խաղի BIOS-ը, որը նույնպես կարող եք գտնել ինտերնետում: ROM-երի տարբերակների մասին մի փոքր առաջ ասածը նույն չափով վերաբերում է նաև BIOS-ներին:

Հիշեք, որ իմ տեղադրածները միակ էմուլյատորները չեն, այլ նրանք, որոնք ես ինքս փորձարկել եմ ու համարել եմ լավը: Դուք միշտ կարող եք ուրիշ էմուլյատորներ փորձարկել ու տեսնել, թե որն է ձեզ ավելի դուր գալիս:

Sega Genesis/Mega Drive

Windows

SEGA Genesis/Mega Drive-ի պաշտոնական էմուլյատոր կա Steam-ում, ու հնարավորություն է տալիս մոտ $1.5-ով խաղեր առնել՝ որպես DLC: Զեղչերի ժամանակ գինն էլ ավելի ցածր է: Ցավոք, խաղադարանն այնքան լիարժեք չի, ինչքան ես կուզեի: Ահա հղումը.


http://store.steampowered.com/sub/7827/


Ինչևէ, եթե դուք ցանկանում եք սովորական էմուլյատորի վրա օրիգինալ ROM-եր աշխատացնել, ձեզ պետք է Fusion էմուլյատորը: Աշխատում է Windows-ի հետ, էմուլյացիա է անում SEGA Genesis/Mega Drive, Mega CD, 32X համակարգերը: Կարող եք քաշել այստեղ.

http://www.emulator-zone.com/doc.php/genesis/fusion.html

Android
Android-ի համար ես խորհուրդ կտայի Gensoid-ից օգտվել՝ ձրի է ու APK-ն հասանելի է, կարող եք հանգիստ sideload անել: Կարող եք քաշել այստեղ.

http://www.emuparadise.me/Sega_Genesis_-_Sega_Megadrive_Emulators/Android/Gensoid/315

Nintendo Entertainment System (NES)

Windows
Էմուլյատորը, որը խորհուրդ եմ տալիս օգտագործել, FCEUX-ն է: Կարող եք քաշել այստեղից.

http://www.fceux.com/web/home.html

Այն էմուլյացիա է անում NES-ի, Famicom-ի ու Famicom Disk System-ի խաղեր:

Android
NESOID էմուլյատորը կարող եք քաշել այստեղից, այն բավականին լավն է.

http://www.emuparadise.me/Nintendo_Entertainment_System_Emulators/Android/Nesoid/310

Super Nintendo Entertainment System (SNES)

Windows
SNES-ի լիքը էմուլյատորներ բզբզելուց հետո ամենահարմարը դուրս եկավ ZSNES-ը: Կարող եք քաշել այստեղից.

http://www.zsnes.com/

Android
Android-ի համար SNES-ի էմուլյատորը կոչվում է SNESOID, կարող եք քաշել այստեղից.

http://www.emuparadise.me/Super_Nintendo_Entertainment_System_(SNES)_Emulators/Android/Snesoid[Update]/311

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan