Friday, November 4, 2016

Sale: The Monstrous Fall Sale GOG.com-ում

GOG Monster Fall Sale

Քանի որ Հելլոուինի վաճառքները զբաղվածության պատճառով բաց թողեցի, փորձեմ լրացնել բացն ավելի հետևողական լինելով հետագայում: Երեկվանից GOG.com-ում սկսել է նոր վաճառք՝ The Monstrous Fall Sale: Փորձեմ օգնել ձեզ առավելագույնս հասկանալ այն ու օգտվել վաճառքի առանձնահատկություններից:

Նախ՝ մտեք GOG.com-ի հիմնական էջ: Դուք մեկ օր ունեք լրիվ անվճար ձեր խաղադարանին Little Big Adventure 2 խաղն ավելացնելու համար: Դրա համար ձեզ պետք է ընդամենը գրանցված լինել GOG-ում:

Եթե մասնակցել եք ամառային վաճառքին, ապա բեդջերի հասկացությունը ձեզ ծանոթ կլինի: Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչքան XP եք հավաքել ձեր գնումներով ու նույն էջի վրա նշված գործողությունները կատարելով (ամեն օր check in լինել, գնալ GOG.com-ի տարբեր ծառայությունների էջեր ու ծանոթանալ նոր ծառայություններին, տաս նոր խաղ ավելացնել wishlist-ին, տարածել նորությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերում և այլն): 5000 XP հավաքելու դեպքում դուք անվճար կստանաք Expeditions: Conquistador խաղը, 15000-ի դեպքում՝ DEX, 30000-ի դեպքում՝ Victor Vran: Ցավոք, երեք խաղերից ոչ մեկին ես ծանոթ չեմ:

Անցնենք ամենակարևորին՝ զեղչերին: Բոլոր զեղչերն անիմաստ կլինի թվարկել, քանի որ դրանց կարող եք GOG.com-ում էլ ծանոթանալ, բայց նշեմ մի քանի խաղ, որոնք թե՛ լավն են, թե՛ $1-ից ցածր գին ունեն այս վաճառքին:

The Void ($0.79). Ice Pick Lodge ռուսական ընկերության խաղը միգուցե այսօր գրաֆիկապես այնքան տպավորիչ չի, ինչքան թողարկման պահին, բայց այն եղել ու մնում է ամենաօրիգինալ ու ատմոսֆերիկ աշխատանքներից, որ ես տեսել եմ: Արագ հղում:

The Witcher Enhanced Edition ($0.49). խաղը սկսեց Witcher-ների շարքը և, իմ կարծիքով, մնաց շարքի ամենալավ ներկայացուցիչը: Enhanced Edition-ն ընդլայնված ու վերամշակված տարբերակ է, որը ներառում է տարբեր թողարկումներում կտրված content-ը: Արագ հղում:

Torchlight ($0.59). Diablo-ի ստեղծողները Blizzard Entertainment-ը թողնելուց հետո ցրվեցին տարբեր թիմերով, ու ստեղծեցին մի քանի Diablo-ի հոգևոր ժառանգ: Torchlight-ն, իմ կարծիքով, իրենցից ամենահաջողվածն է: Արագ հղում:

Դե, բարի գնումներ: Ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում կիսվեք, թե ինչ խաղեր ընտրեցիք այս վաճառքին և ինչու:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan