Saturday, October 22, 2016

Wasteland 3-ի ֆինանսավորումն անցել է $3 միլիոնից

Wasteland 3

Wasteland 3-ը, որի մասին մենք արդեն գրել ենք, միայն Fig պլատֆորմով կարողացել է $3 միլիոնից ավել ֆինանսավորում ստանալ:


Եթե տեղյակ եք crowdfounding-ի մոդելից, խաղը ստեղծողները նշում են, թե ինչքան գումար է իրենց պետք խաղը սարքելու համար: Նրանք նաև նշում են stretch goal-ներ՝ եթե ֆինանսավորումը գերազանցի անհրաժեշտ գումարը, խաղի մեջ լրացուցիչ պարունակություն կավելացվի:

Wasteland 3-ի դեպքում, inXile-ը խոստացել էր $2.85 միլիոնի դեպքում 37 նոր կոսմետիկ մոդիֆիկացիաներ ավելացնել, իսկ $3 միլիոնի դեպքում՝ նախագահ Ռեյգանին սպասարկելու համար նախատեսված AI-ով խոսող մեքենա (Codename: Morningstar):

Այժմ, երբ նախնական stretch goal-ները հաղթահարված են, inXile-ը ներկայացրել է նոր stretch goal:


Եթե խաղի ֆինանսավորումը գերազանցի $3.1 միլիոնը, խաղացողները կկարողանան կառուցել իրենց ռենջերական ջոկատի տարբերակիչ նշանը:

Wasteland 3-ը նախորդ խաղի բանաձևին ավելացնում է նոր, ձյունածածկ տարածքներ, համատեղ խաղի հնարավորություն, մեքենաներ, ու ձեր սեփական ռեյնջերական բազան:

Ավելորդ կլինի ասել, թե ես, լինելով դասական Fallout-ների ու Wasteland 2-ի մեծ երկրպագու, ինչ անհամբերությամբ եմ սպասում Wasteland 3-ի թողարկմանը: Հիշեցնեմ, որ խաղի ֆինանսավորումը շարունակվելու է մինչև այս տարվա նոյեմբերի 3-ը, իսկ խաղի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չի:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan